Պատերազմի շունչը

21-րդ դարի շեմին տարածված կարծիք կար. նոր դարը լինելու է խաղաղության, կայունության, հարաճուն զարգացման, կենսամակարդակի բարձրացման և գեղեցիկ այլ բաների ժամանակաշրջան: Այդ տրամադրվածության հիմքում համապարփակեցումն էր` գլոբալացումը, բազմամշակութային հանրության ստեղծումը, որը ժամանակի ընթացքում աստիճանաբար պետք է վերաճեր միատեսակ շահերով մարդկանց հանրության: Դա մոտավորապես նույն <<խորհրդային ժողովուրդ>> հասկացության վերակենդանացումն էր, այսինքն` բնական ազգերը դառնում են այն նյութը, որից հունցվում է <<աշխարհի տերերին>> անհրաժեշտ հլու` <<աշխարհաքաղաքացի>> կոչվող անսկզբունք, հանուն փողի ու փորի գոյատևող զանգվածը: 21-րդ դարի հենց առաջին տարին հակառակ ուղղությամբ տարավ: Պատերազմները դարձան ավելի ավերիչ, փողատերերի ախորժակն անասելի բացվեց, բայցև մեծացավ դիմադրությունը` ի դեմս Իրանի և այլ ազատ ազգերի: Գլոբալացման ծրագիրն ու բազմամշակութային կամ խառնամշակութային հանրության գաղափարն, այդպիսով, խաթարվեց:

Ինչ արեցինք

Պատերազմն արդեն ծեծում է մեր սահմանները: Սա արդեն հայ-ադրբեջանականին նման չի լինելու, քանի որ ընդհարվող կողմերը համաշխարհային խնդիրներ են լուծում: Իրանին խեղճացնելու ԱՄՆ-ի, Իսրայելի և Եվրոպայի ձգտումն այնպիսի պայթյուն է առաջացնելու, որի ալիքից դժվար թե որևէ մեկը լրջորեն չտուժի: Բայց մեզ հետաքրքրողը Հայաստանն է. սահմանակից ենք, Արևմուտքի դաշնակից Թուրքիային և Վրաստանին, նավթից ստացվող փողերով լարախաղացություն անող Ադրբեջանին: Ըստ էության, սրանք բոլորն էլ Իրանի հակառակորդներն են, այն պարագայում, երբ Հայաստանի իրական միակ գործընկերը, սահմանակից լինելու տեսակետից, կարող է լինել միայն Իրանը: Ցավոք, 1991 թվականից հետո չկարողացանք ստեղծել անկախ պետություն, չկառուցեցինք մրցունակ տնտեսություն, ընդհակառակը, մեր երկրի ղեկավարությունն ամեն ինչ արեց զարգացման բոլոր լծակներն օտարին` Ռուսաստանին (ջհուդամասոնական զանազան կառույցներին պատկանող հաստաքսակների դրածոներով կառավարվող) տալու համար, այն պարագայում, երբ անգամ ընդհանուր սահման չունենք: Հասկանալի է, որ Մոսկվային ձեռնտու չէր Հայաստանի հզորացումը, և այդ պատճառով էլ Կրեմլը հնարավոր ամեն ինչ արեց մեր երկիրն ինքնուրույնությունից զրկելու, արտաքին աշխարհից մեկուսացնելու, բնակչության արտահոսքը մեծացնելու համար: Ռուսաստանն իրագործում է իր մշակած <<Հայաստանն առանց հայերի>> ցեղասպանիչ հանրահայտ ծրագիրը, որին ակնհայտորեն աջակցում է Երևանի նշանակված իշխանությունը (բոլոր նախագահների օրոք): Հայաստանը ՌԴ-ի գաղութն է: Անընդհատ նոսրացող, արագորեն ծերացող, բարոյալքված բնակչություն, սահմանամերձ կիսադատարկ գյուղեր, անապատացող հողեր, հիասթափված սփյուռք: Ցավալի է, որ անբնականորեն վատ վիճակում է նաև հայոց բանակը, որին վարկաբեկելու ջանքեր չեն խնայում <<մեր>> մամուլը, <<հայկական>> հեռուստատեսությունը, սպայական կազմի որոշ ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունները (այդ պատճառով էլ շատ երիտասարդներ չեն ցանկանում ծառայել զինված ուժերում ու փախչում են արտերկիր): Այս ողբերգական վիճակում է Հայաստանը, իսկ մեծ պատերազմի բոցերն արդեն լիզում են մեր սահմանները:

Ինչ է կատարվում

Իրանը շրջափակված է, բայց ոչ հուսահատ

Հայաստանում է ռուսական բանակը: Պարսից ծոցի իրադարձությունների հենց սկզբում այդ բանակի սպաների ընտանիքները տեղափոխվեցին ՌԴ: Մոտավորապես նույն իրավիճակն է, ինչ 1998թ. դեկտեմբերին, երբ մինչ ատոմային ստորգետնյա պայթյունները ռուսաստանցի զինվորականները փախցրին ընտանիքներն ու ռազմական տեխնիկան, իսկ <<երկրաշարժը>> կործանեց Հայաստանի հյուսիսը, ոչնչացրեց մոտ 350 հազար հայ: Պատմությունը կրկնվում է: Ակնհայտ է, որ ռուսական բանակը մեր հողում պաշտպանելու է ՌԴ-ի շահերը, իսկ դա նշանակում է, որ հարկ եղած պարագայում <<ռազմավարական>> դաշնակիցը այս անգամ էլ է զոհելու հայերին, այնպես, ինչպես բազմիցս է արել այն չարաբաստիկ օրից ի վեր, երբ <<ռսի ….. ոտը>> մտավ մեր երկիր: Հայրենասեր հայ զինվորականությունը դա պետք է գիտակցի, պատրաստ լինի ցանկացած իրադարձության:
Նոր պատերազմը բարդագույն խնդիրներ է առաջադրելու: Գոյատևելու և զարգանալու են այն ազգերը, ազգային պետությունները որոնք գիտակցում են իրենց տեղն աշխարհում: Հայերը կրկին հայտնվում են իրադարձությունների կիզակետում և նորից պատրաստ չեն. մարտահրավերը նետված է այն պահին, երբ Հայաստանի ղեկավարությունը զուրկ է հենարանից, ազգային նկարագրից, երբ  տնտեսական ու ռազմական բոլոր լծակներն օտարի ձեռքում են, իսկ բնակչությունը ոչ միայն չափազանց նոսրացած է, այլև բարոյալքված և մի փոր հացի համար պատրաստ Սիբիրի գոմերում ու Եվրոպայի մեկուսարաններում ապաստանելու (<<Որտեղ հաց` այնտեղ կաց>> միտումնավոր կերպով սերմանվող սկզբունքով):

Ինչ ենք անելու

Այս պայմաններում ազգի միակ հույսը կրկին մնում են այն մի քանի հազար հայրենասերները (բարեբախտաբար, նոր սերնդի մի մասը նույնպես օժտված է այդ հատկանիշներով), որոնք ժամանակին վստահեցին միայն իրենց կամքին`  անտեսելով <<բարեկամների խորհուրդները>>: Հայության առջև, փաստորեն, նույն խնդիրներն են, ինչ 20 տարի առաջ. դուրս գալ օտարի լծի տակից, ստեղծել բարեկեցիկ ու հզոր այնպիսի երկիր, որը կկարողանա տեր կանգնել ազգային նպատակներին: Բնականաբար, 5-րդ շարասյունը և դրան սատարող ուժերը հարվածելու են մեզ թիկունքից, բայց մենք դրան սովոր ենք և, ամենակարևորը, տեղյակ ենք դրանց գոյությանը: Առաջիկա իրադարձությունները, գուցեև սկզբնական փուլում մեր կամքից անկախ, մեզ տանելու են ազգային ինքնագիտակցության վերարթնացման ուղով:

Leave a Reply