Սրան պետություն կասեն

ՀՀ գլխ. դատախազ Ա. Հովսեփյանին

Պատճեն` ՀՀ hատուկ qննչական ծառայությանը

ՀՀ ԱԱԾ տնօրենին <Քաշաթաղ> հ/կ նախագահ Ռոբերտ Սիմոնյանից

Հասցե՝ Երևան, Ագաթանգեղոսի 7շ . բն. 124 հեռ. /091 98 61 07

Բողոք

1. <Հայկական ժամանակ> օրաթերթի 4 փետրվարի 2012թ. համարի առաջին էջում ներկայացված էր հոդված` <<Վովային կըզըցնողը>>, որը ներկայացնում եմ Ձեզ։ Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա շտապ կարգով պետք է քրգործ հարուցվի, որ հասարակությունը, ի վերջո, կարծիք ստեղծի և հասկանա՝ ովքեր են ՀՀ համակարգի ղեկավարները, ՀՀ նախագահները։ Ի՞նչ է նշանակում Վովային կըզըցնողը, ի՞նչ է, լրագրողը հրապարակային, իրո՞ք։ կըզըցրել է Վովա Գասպարյանին, և ովքե՞ր են ականատես եղել, որին հետևում է, որ, ուրեմն, Վ.Գասպարյանը գոմիկ է, որ այդ մասին էլ հրապարակավ հայտարարում են <դեմոկրատիա>` կեղծ ժողովրդավարություն քարոզելով, այլասերելով մեր հասարակությունը, մատաղ սերունդը, վերացնելով մեր ապագան։


2. Վերջին էջին պատկերված են նույն Վ. Գասպարյանը և Ս. Սարգսյանը, որոնք, փաստացի, ըստ նկարի, քթներն էին քաշում հերոին, իսկ ներքևի մասում ոստիկանության աշխատակիցները պարկերով նույն թմրանյութն են մատակարարում Վ. Գասպարյանին և Ս. Սարգսյանին, այսինքն՝ ոստիկանության համակարգը սպասարկում է…, ոչ թե պայքարում թմրամիջոցների շրջանառությունը, իրացումը, պատրաստումը, օգտագործումը, պահելը, արտադրելը, փոխադրելը, ապօրինի շրջանառության իրականացումը, պարտակելը, թաքցնելը։

Փաստացի, ՀՀ իշխանությունը բռնազավթած ռեժիմը՝ Լևոնը, Ռոբը, Սերժը և իրենց վարչակարգերը, միջազգային հանցագործներ են, որի մասին քաջատեղյակ լինելով, ինչպես նաև ներգրավված լինելով բոլոր ուժային կառույցների ղեկավարները, պարզապես թաքցնում, պարտակում են միջ. հանցագործներին։ Ամբողջ ազգին փաստացի խոշտանգում, այլասերում են՝ թքած ունենալով մեր սերնդի ավանդույթների, մշակույթի ինքնության վրա՝ ցեղասպանություն իրականացնելով։

Եթե ներկայացրածը ճիշտ է, ապա պահանջում եմ քր. գործ հարուցել Վ. Գասպարյանի և Ս. Սարգսյանի նկատմամբ, իսկ եթե դա կեղծիք է, ապա շանտաժ անող անձանց նկատմամբ քր. գործ հարուցել, քանի որ այս ամենը մեր ազգային արժանապատվությունն են ոտնատակ տալիս և աշխարհով մեկ խայտառակ անում։ Պահանջում եմ քր. գործ, հարուցել ՀՀ քր. օր. 119, 139, 140, 258, 266-280, 300.1 1-ին մաս, 303, 308-309, 393, 394 հոդվածներով:

<Քաշաթաղ> հ/կ նախագահ՝ Ռոբերտ Աիմոնյան 07.02.12թ.

Leave a Reply