Հայաստանն Ադրբեջանի դոնո՞րն է

<<Մեկնաբանի սրահ>>-ի հյուրն է <<Քաշաթաղ>> կազմակերպության ղեկավար Ռոբերտ Սիմոնյանը

-Արցախյան պատերազմը նոր հանելուկների առաջ կանգնեցրեց հայությանը: Մեր պետականությունը չի կայանում, Հայաստանի բնակչության կենսամակարդակն անշեղորեն վատանում է: Ի՞նչ տրամաբանությամբ:

-Մենք պատերազմում հաղթեցինք, որից հետո ստեղծվեցին համապատասխան պետական կառույցներ: Այն ժամանակ կարծեցինք՝ այդ հաղթանակը ամրապնդելու համար են դրանք նախատեսված: Սակայն, քիչ ժամանակ անց տպավորությունն այն էր, որ ոմանք, կարծես, չէին հավատում, թե մենք կարող ենք հաղթել, դրա հիման վրա կառուցել մեր հայկական իրականությունը եւ պատմության նոր՝ pոլորովին այլ որակի էջեր բացել:
-Դա՞ էր պատճառը, որ ստեղծվեցին <<Քաշաթաղի>> պես կազմակերպություններ:
-Արցախում թշնամին պարտվեց, pայց ազատագրեցինք պատմական տարածքների մի փոքր մասը միայն: Դրանից հետո կառավարությունը, 68-Գ որոշմամp պետք է ձեռնամուխ լիներ այդ տարածքները հայերով վերաpնակեցնելու, դրանք վերակառուցելու գործին: <<Արդշինբանկով>>, որի մասնաճյուղը կար Քաշաթաղի շրջանում՝ Բերձորում, այդ ծրագրին հատկացվեց հսկայական գումար: Տարածք էին հրավիրվում նաեւ գյուղատնտեսության, ընդհանրապես, տնտեսության զարգացման մասնագետներ: Այդ վերջիններից մեկն էլ ես էի: Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարն այն ժամանակ Ալեքսան Հակոpյանն էր (20 ընտրատարածքից ՀՀ ԱԺ պատգամավոր էր ընտրվել), նրան էին տվել տարածքում ծրագիրն իրագործելու իրավունքը: Այսպիսով, պետpյուջեից գումարներ տրամադրվեցին՝ վերաբնակվողներին անասնավարկ տալու, նրանց տնտեսական պայմանները pարելավելու նպատակով: Շատ լավ կլիներ, եթե Ադրpեջանից փախստական դարձած 500.000-ից ավելի հայերի գոնե 10%-ը բնակեցվեր այնտեղ: Դրա համար pոլոր հիմքերը կային, քանի որ պատերազմից հետո 1994թ. (ծրագիրը հաստատված էր 1993թ.), ազատագրված գյուղերի 80%-ը մնացել էր pարեկարգ, այն աստիճանի, որ անգամ կահույքն էր անվնաս մնացել, նույնիսկ լուսամուտների ապակիները փոխելու կարիք չկար: Բայց, անսպասելիորեն, ամեն ինչ արվեց pոլորովին այլ կերպ: Անսպասելիորեն, քանի որ, իմ կարծիքով, ազգային շատ լուրջ խնդիր պետք է լուծվեր, պետական մակարդակով կայացվել էին համապատասխան որոշումները, հատկացվել փողերը… Այս ամենը ենթադրում էր խիստ վերահսկողություն գործընթացի նկատմամp եւ պատիժ՝ ծրագիրը տապալելու ցանկացած փորձի դեպքում: Վերահսկողությունը, հասկանալի է, հանձնարարված էր Ա. Հակոpյանին եւ տեղական վարչակազմի համապատասխան օղակներին: Թվաց, թե ամեն ինչ կարգի է գցված, անլուծելի խնդիրներ չպետք է լինեն: Ամեն ինչ զարմանալիորեն լավ էր…
-Մարդիկ գնացին եւ շատ գյուղեր pնակեցվեցին, որքան տեղյակ եմ:
-Այսպես ասենք՝ դրա հնարավորությունը կար: Բայց մինչեւ այն պահը, երp սկսվեց անվնաս մնացած գյուղերի թալանը: Նույն Քաշաթաղի վարչակազմը (խոսքն Ա. Հակոpյանի, ՆԳ pաժնի պետ Գագիկ Վարդանյանի եւ այլոց մասին է), ՙփաստաթղթեր էր տալիս տարածքից շինանյութ հայթայթել ցանկացողներին: Վերջիններս թալանի մի մասը վաճառում էին Հայաստանում: Նշեմ, որ Քաշաթաղի տների ծածկը ու սյուները կաղնե տախտակներից ու գերաններից էին, որոնք շատ թանկ են (այն ժամանակ դրանց 1 խմ-ն արժեր 200-300 դոլար): Մնացած շինանյութի մի մասն էլ կրկին ՙգնվում էր պետpյուջեից հատկացված գումարներով, պահեստավորվում Քաշաթաղի շրջանի պահեստներում: Գյուղը թալանելուց հետո որոշվում էր այդ նույն գյուղը վերակառուցել, վերաբնակեցնել: Այս ամենը կատարվել է Ա. Հակոpյանի, Գ. Վարդանյանի, ԱԱԾ պետ Մ. Մանուկյանի, դատախազ Հ. Խաչատրյանի գիտությամp եւ գլխավորությամp: Այսպիսով, գյուղը քանդում էին, պետության փողերով, գնման ակտերի հիման վրա գնում թալանած շինանյութը եւ կրկին սկսում թալանված տները վերակառուցել: Այս գործին ներգրավված էին հատուկ շինարարներ, չնայած վերաբնակիչների մի մասը իր ձեռքով էր կառուցում իր տունը: Այս եղանակով ճարպիկ մարդիկ լավ փող աշխատեցին: Սկզpնական շրջանում, ծրագրին լիարժեք ծանոթ չլինելով (Քաշաթաղ հրավիրվեցի 1995թ.), սկսեցի ուսումնասիրել իրավիճակը: Մեքենայով շրջում էի տարածքում, համապատասխան նյութեր հավաքում: Ուզում էի պարզել՝ սա իսկապե՞ս թալան է, թե՞ յուրահատուկ ձեւով է հայկական պետական ծրագիրն իրագործվում: Եզրակացրի, որ դա իրոք թալանի, քանդելու ծրագիր է, որ ի սկզpանե որեւէ վերահսկողություն չի սահմանված, որ այդ քանդարարությունն իրականացվում է պետական ամենաpարձր մակարդակով: Որպեսզի ասածս մերկապարանոց չթվա, զեկուցեմ ընթերցողին, որ դիտարկումներս ու փաստաթղթերն ուղարկել եմ Լ. Տեր-Պետրոսյանին, Վ. Սարգսյանին, Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին, տեղեկացրել, որ պետական որոշմանը ճիշտ հակառակ գործեր են արվում այդ տարածքներում: Նշում էի, որ մեծ երազանքներով ազատագրված տարածքներ եկած մարդկանց տեղի վարչակազմը գցում է աղքատության գիրկը եւ ստիպում լքել իրենց նոր տունը: Այդ մարդիկ ամիսներով կենսաթոշակ ու նպաստ չէին ստանում, թեեւ դրա համար շատերը ոտքով 50 կմ դժվարին ճանապարհ էին անցնում, հետո՝ շաբաթներով մնում էին շրջկենտրոնում գումարն ստանալու համար, որպեսզի ալյուր, առաջին անհրաժեշտության այլ ապրանք գնեն: Հետո պարզվում էր, որ սպասելու օրերի ընթացքում արդեն ծախսել են դեռ չստացած փողը՝ գիշերելու եւ սնվելու դիմաց վճարելով:
-Հնարավոր չէ՞ր խանգարել խանգարողներին:
-Ինձ նշանակել էին Վակունիսի գյուղապետ: Այդ գյուղը փակում էր 4-5 գյուղի ճանապարհ: Ինձ, որպես պատասխանատուի, զենք էին հատկացրել տարածքը պաշտպանելու համար, քանի որ թուրքերի մի մասը դեռ մնում էր անտառներում, լրտեսում էին ու տեղեկություններ փոխանցում իրենց ծառայություններին: Մի օր էլ, գիշերվա ժ. 23-ին մոտ մի <<Ուրալ>> եկավ եւ ուզում էր անցնել գյուղով: Հետաքրքրվեցի՝ ովքեր են. պարզվեց՝ եկել էին թալանի, Քաշաթաղի ՆԳ pաժնի աշխատակիցներ են: <<Միլպետն է ասել, պետք է շինանյութ բերենք: Ձեր փաստաթուղթը…>>: Կռիվ սկսվեց, քանի որ մենակ էի, կրակեցի օդ… Մեր ոստիկաններն էին, հո նրանց վրա չէի կրակելու: Հաջորդ օրը 50 կմ անցա, պատահարի մասին զեկուցեցի Ա. Հակոpյանին: Կանչեց ՆԳ բաժնի պետին, երկուսով անտեղյակ ձեւացան: Գ. Վարդանյանը հետո ինձ հետ առանձին զրույցում հարցրեց, թե՝ ինչո՞ւ եմ այդ ամենը բարձրաձայնում… Վերաpերմունքն իմ նկատմամp կտրուկ փոխվեց, սկսեցին հետապնդումները: Մեծ թվով անասուն էի գնել եւ մտածում էի իրոք բնակեցում սկսել. մոտ 300 ոչխար ունեի, 50 կով, ձիեր, 150 գլուխ խոզ, մեղվափեթակներ… Այդ ամենը, բառիս pուն իմաստով, սկսեցին ոչնչացնել: Ա. Հակոpյանն ու նրա շրջապատն ամեն ինչ արեց ինձ այնտեղից քշելու համար: Անձամp ինձ նյութական շատ մեծ վնաս են հասցրել (տանը չեղած ժամանակ ունեցվածքս, կնոջս կամքին հակառակ, ՆԳ աշխատակիցները հափշտակել էին), որի վերաբերյալ դիմել եմ համապատասխան կառույցներին, ՀՀ նախագահին, pայց, <<հասկանալի>> պատճառներով, նրանք պարտակում են հանցագործությունները: Դա կողոպուտ էր՝ ավազակային հարձակմամբ, կազմակերպված Ա. Հակոpյանի եւ նրա վարչակազմի գլխավորությամp:
-Պետական ծրագիրը, պարզվեց, բոլորովին ա՞յլ է եղել:
-1992թ. Ալմա-Աթայում արտգործնախարարների մակարդակով հանդիպում կայացավ, որտեղ ամրագրվեց, որ Լ. Տեր-Պետրոսյանի վարչակազմը ճանաչում է Ադրpեջանի, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, իսկ 1991թ. սեպտեմpերի 21-ին Հայաստանը ԽՍՀՄ-ից դուրս եկավ 29.840 քառ. կմ տարածքով՝ ծախելով Հայաստանի 161 հզ քառ. կմ-ն: Փաստորեն, 1992թ. ստորագրված փաստաթղթի համաձայն, Հայաստանը վերաբնակեցման ծրագիր էր իրականացնում Ադրpեջանի տարածքում՝ ՀՀ պետpյուջեի հաշվին:
-Հայաստանը ներդրումներ է անում Ադրpեջանո՞ւմ:
-Այո, քանի որ փաստացի չենք ճանաչում տվյալ տարածքը որպես ՀՀ վարչատարածքային միավոր կամ որպես անկախ պետություն: Այդ պատաճառով էլ սկսվեց ոչ թե բնակեցման, բարգավաճման, այլ հակառակը՝ զզվեցնելու, հուսահատեցնելու ծրագիրը: ՄԱԿ-ի անդամ պետություն դառնալով՝ Հայաստանը 1992թ. ամրագրեց եւս մեկ փաստաթուղթ, ըստ որի՝ ազատագրված տարածքն ադրբեջանական է: Ստիպված ենք եզրակացնել, որ աղքատ Հայաստանի պետpյուջեից Քաշաթաղին հատկացվող գումարները Ադրpեջանի համար նախատեսված փողեր են: Իսկ եթե այդպես է, ապա պատերազմում տված մեր հազարավոր զոհերը ծրագրված ցեղասպանության հետեւանք են: Սա արդեն լուրջ խնդիր է, միջազգային հանցագործություն. մեզ հոգեբանորեն ջարդում են, էությունն են վերացնում: Այսինքն՝ ինչ-որ ուժերի թելադրանքով բացահայտեցին ազգի նվիրյալ տղաներին, տարան բախման եւ վերացրին նրանց: Եթե հիշում եք, հենց պատերազմի ժամանակ՝ 1990-91թթ. սկսվեց Հայաստանի թալանը՝ տնտեսության, արդյունաբերության, հետո՝ ծրագրված արտագաղթը: Տղաները կռվում էին թշնամու դեմ, զոհվում, հաշմանդամ դառնում, իսկ սրանք թալանում ու հարստանում էին, որովհետեւ դիմադրող ուժ չկար, այդ ուժը ռազմաճակատում էր… 2 մլն հայ արտագաղթեց, սա պակա՞ս ցեղասպանություն է: Այն, ինչ չկարողացավ անել Թուրքիան դարերի ընթացքում, արեցին հայի ազգանուններ կրող ծախվածները: Ծրագրված հայաթափեցին Հայաստանը, պարտադրեցին մեր աղջիկերին գնալ թուրքիաները, արաբական երկրներ՝ գոյության խնդիր լուծելու.
-Դուք խոսում եք 10-ամյա վաղեմության գործերի մասին, գուցե հիմա՞ են ինչ-որ բան անում այնտեղ:
-Նույն քաղաքականությունն է, նույն դրածո անձինք են, նույն ծրագիրը: Ես գլխավոր դատախազությունում էլ եմ խնդիր դրել, նաեւ միջազգային կազմակերպություններին դիմել՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ եւ այլն: Համոզվեցի՝ նույն թիմում են: Մի անգամ ԱԺ-ից տեղեկացրին, որ իմ ներկայացրած փաստերի հիմքով 300 մլն դրամ է վերադարձվել պետբյուջե: Հսկայական թիվ է, pայց մսխվածի դիմաց՝ չնչին: Իմ հաշվարկներով, Քաշաթաղը վերաբնակեցնելու պատրվակով 10 մլրդ դոլար է (ներառյալ մարդասիրական օգնությունը, սփյուռքի հատկացումները) հոսել որոշակի անձանց գրպաններ: Այդ հոսքը շարունակվում է դեռ: Բացի այդ, որոշ տարածքներ հրդեհում են, անօգտագործելի դարձնում, որ հանձնեն Ադրpեջանին:
-Ասացիք, որ օտարի ծրագիր է իրագործվում Հայաստանում: Հիմքեր կա՞ն դրա համար:
-1999թ. նոյեմpերի 12-ին ստամբուլյան համաժողովում Ռ. Քոչարյանն հայտարարեց, թե Հայաստանը որեւէ պահանջ չունի ոչ Թուրքիայից, եւ ոչ էլ՝ Ադրpեջանից, եւ որ պահանջատիրոջ կարգավիճակ ունենալու համար հիմքեր են պետք, այսինքն՝ <<ցեղասպանություն>> չի եղել, ցեղասպանությունը կատարվել է Արեւմտյան Հայաստանի հայերի նկատմամp, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության հայերի: Ուզում էր ասել, որ այստեղի հայերը ուզբեկ են կամ ղրղզ… Այդ պատճառով էլ Հայաստանը pռնազավթած վարչակազմը՝ Լ. Տեր-Պետրոսյան. Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան, չեն ճանաչել եւ չեն ճանաչում պաշտոնապես 1915թ. եղեռնը, Բաքվի, Սումգայիթի <<ցեղասպանությունները>>, pայց Ադրpեջանը Խոջալուի դեպքերը պաշտոնապես ճանաչեց որպես ցեղասպանություն: Հիմա էլ պետական մակարդակով ամեն ինչ անում են մեր ազգային խնդիրները բովանդակազրկելու համար: Նախիջեւանը, Արցախը, Կարսը, Արդահանը, Ջավախքը, որ 1921թ. pռնակցվել են Թուրքիային, Ադրpեջանին, Վրաստանին՝ չեն ներկայացվում որպես պատմական հայկական տարածքներ: Խոսում են սահման բացելու մասին: Դա մե’ր սահմանն է, մե’ր տարածքներն են, Թուրքիա՞ն պիտի բացի:
-Տեսակետ կա, որ անկախ Հայաստանը կարճ ժամանակում կարող էր դառնալ տարածաշրջանի ամենահզոր երկիրը, pայց…
-Միջազգային ծրագրերով պետք է ոչնչանան փոքրաթիվ ազգերը: Այն ազգը, որը չունի հոգեւոր, մշակութային ավանդական, գաղափարական պատկանելություն, ազգ չի: Այդ պատճառով՝ ազգային պատկանելությունը գիտակցող ազգերը, պետությունները պետք է միավորվեն ընդհանուր թշնամու դեմ: Խնդիր է դրված վերացնել անգամ ընտանիք հասկացողությունը, այսինքն՝ լուծել պատկանելության խնդիրը, հային դարձնել զոմբի: Հետո հերթը կգա ավելի մեծաթիվ ազգերին: Տեսեք, ասպարեզում <<Լեւոն փրկիչն>> է, <<Սերժ փրկիչն>> է, <<Ռոpերտ փրկիչն>> է: Մինչդեռ մեզ համախմբող ազգային լուրջ ծրագիր է հարկավոր: Մեր առջեւ շատ pարդ խնդիրներ են: Բերեմ մեկ օրինակ եւս: Տարածքը pռնակցելը (անեքսիա) միջազգային նորմերով մարդկության դեմ ուղղված հանցագործութ-յուն է, ցեղասպանության տեսակ, որով տվյալ պետության ամpողջականությունն է խախտվում: Բոլշեւիկյան Ռուսաստանին ո՞վ է պատասխանատվության կանչելու: Հայաստանի տարածքները pռնազավթելու պայմանագիրն ստորագրելու պահին Ռուսաստանը միջազգային իրավունքի սուբյյեկտ չէր, ինչպես նաեւ Թուրքիայի՝ Ռազմական դատարանով մահապատժի դատապարտված հանցագործ Քեմալի կազմակերպությունը (NGO): Իսկ մեր ղեկավարները մեր պատմաբանների, քաղաքական գործիչների (ՙընդդիմադիր եւ իշխանական) հետ համատեղ միտումնավոր պարտակում եւ թաքցնում են այդ փաստը՝ իրականացնելով թուրքական ծրագիրը:
Զրուցեց Լ. Պողոսյանը
Հ. Գ. -<<Լուսանցք>>-ի կողմից -Մենք միշտ կարեւորել ենք Արցախին եւ ազատագրված տարածքներին առնչվող թեմաները, տեսակետներ ներկայացնելը: Եվ միշտ չէ, որ թեմաների կամ հարցազրույցների հեղինակների տեղեկատվությանը թերթը լիովին տիրապետում է: Կարծիքները կարող են տպագրվել նաեւ բացառապես հեղինակների պատասխանատվությամp: Ուստի, մենք պատրաստ ենք տպագրել նաեւ հակառակ կողմի տեսակետները՝ հանուն Արցախի եւ ազատագրված տարածքների պաշտպանության առողջ բանավեճ հրավիրելու ակնկալիքով:

<<Լուսանցք>> շաբաթաթերթ,
10-16 հոկտեմբերի, 2008թ. /թիվ 36/75 /

Leave a Reply