Մեր մասին

Տիկնայք և պարոնայք,
<<Քաշաթաղ>> կազմակերպությունը, Ռոբերտ Սիմոնյանի գլխավորությամբ, օրինական ճանապարհով սկսել է ազգային ազատագրական շարժումը ՀՀ իշխանությունը բռնազավթած ռեժիմից` Լևոնից, Ռոբից, Սերժից և նրանց վարչակազմերից ազատելու: Նրանք պետական և միջազգային հանցագործներ են և պետք է պատասխանատվության կանչվեն միջազգային և ՀՀ օրենքների համաձայն, քանի որ  իշխանությունը ժողովրդինն է, այլ ոչ թե նրանցը կամ ամերիկացունը, ռուսինը, ֆրանսիացունը:
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նրանց վարչակազմերն 1991-ից սկսած բռնազավթել են ՀՀ իշխանությունը, իրականացրել և իրականացնում են Հայ Ազգի ՀՀ-ում ապրող ժողովրդի ֆիզիկական, սոցիալ-տնտեսական, բռնի տեղահանում, հոգևոր, մտավոր ջարդ, ցեղասպանություն, որի հետևանքն է միլիոնավոր հայերի արտագաղթը Մեծ Հայրենիքից մնացած այս մի թիզ հողից: Փաստորեն, ծրագրված կերպով քանդվում, քայքայվում է ՀՀ պետությունը, այսինքն` մեզ փորձում են զրկել վերջին հույսից` պետականությունից, ամորձատելով ազգը:
Մեր նպատակը հայոց բնական սահմանների վերականգնումն է, աննախադեպ ազգավավաքը և արդեն այդ հիմքով աշխարհի մյուս ազգերի ու պետությունների հետ հարաբերվելը` փոխադարձ հարգանքի, համագործակցության հիմքով:
Հայոց խնդիրը պետք է լուծվի ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթությունում: Միջազգային ասպարեզում պետք է ամրագրվի մեր պահանջատիրոջ իրավունքը, և այդ առումով <<Քաշաթաղ>> հասարակական կազմակերպությունը բավական ծավալուն գործ արդեն արել է. համապատասխան փաստաթղթեր են ուղարկված ՄԱԿ, Եվրամիություն, ԵԱՀԿ, նախաձեռնել ենք քաղաքական-իրավական գործընթացներ հենց Հայաստանում:
Մեր հաղթանակը ամբողջ հայության հաղթանակն է, քանզի եթե չլինի Հայաստան, չի լինի և ոչ մի սփյուռք:
Միով բանիվ` ամեն մի անհատից է կախված հայության` ազգի ապագան:

Leave a Reply